Սիլվա Հակոբյանի ու ամուսնու ջերմ լուսանկարը Վայքից (Լուսանկարներ)
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սիլվան պատկերված է ամուսնու հետ։ Փոքրիկ Միլայի ծնողները ջերմ գրկախառնված են։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Վայքում։
Օրեր առաջ երգչուհու դուստրը 1 տարեկան է դարձել, ինչի առիթով Սիլվան ընտանեկան կադրեր որ հրապարակել։ «Շնորհակալ ենք բոլորին շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Թող Միլայիս գլխավորությամբ բոլոր մանուկներն առողջ լինեն և ապրեն խաղաղ երկնքի տակ։ Սիրում ենք Ձեզ»,- մեկնաբանություններում գրել էր նա։