Ադրբեջանցի ընթերցողները Ալիևին համեմատել են Կռիլովի Մոսկայի հետ
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հերթական անգամ տարբերվել է, այս անգամ՝ «գեղարվեստորեն» ներկայացնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մանրամասները:
Ադրբեջանցի ընթերցողները Ալիեւին համեմատել են Կռիլովի Մոսկայի հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ներում երեկվանից այդ մասին հաղորդագրությունը բացմիցս «շտկվել է»: Վերջնական տարբերակում ստացվել է, որ «Ալիեւը Պուտինից բացատրություն է պահանջում Հայաստանին զենք մատակարարելու համար»:
«Ալիեւը պահանջե՞լ է: Բացատրությո՞ւն է պահանջել: Պուտինի՞ց: Դժվար է հավատալ»,-գրել են ընթերցողները:
Ավելի վաղ Ալիևի մամուլի ծառայությունն աղավաղել էր Ալեքսանդր Վուչիչի խոսքը:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետ կապված Սերբիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Սերբիան կողմ է երկխոսության, ձեռքբերված համաձայնությունների հարգման միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Իսկ ահա ադրբեջանական տարբերակում նշվում են Հայաստանի «սադրանքների», Հայաստանի կողմից այդ բախումներում Սերբիայի կողմից արտադրված զենքի կիրառման մասին: Ապա Վուչիչը, իբր, նշում է, որ այդ իրավիճակի հետաքննության համար մոտ ժամանակներս Ադրբեջան կուղարկի սերբական պատվիրակությանը:
Հիշեցնենք, որ Բաքվի եւ Բելգրադի հարաբերությունների պարզում սկսվեց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: Այսպես, ԶԼՄ-ներից մեկում նյութ հայտնվեց Հայաստանի կողմից սերբական արտադրության զենքի օգտագործման մասին: Անտեսելով այն փաստը, որ «մեծ եղբայր» Թուրքիան բացահայտ հայտարարում է Ադրբեջանին զինելու պատրաստակամության մասին՝ մոռանալով, որ ինքը սպառազինություն է գնում այլ երկրներից, ակտիվորեն օգտագործում է իսրայելական անօդաչուները, Ադրբեջանը փորձում է սպառնալիքներով եւ շանտաժով սերբական կողմին ստիպել հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից: Ակնհայտ է, որ դրան հասնելու համար Ադրբեջանը որեւէ մեթոդ չի խնայում: