«Վալենսիայի» երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ակումբի ղեկավարության (ֆոտո)
Իսպանական «Վալենսիայի» երկրպագուները Վալենսիայի փողոցներում բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ ակումբի սեփականատեր, Սինգապուրը ներկայացնող գործարար Պիտեր Լիմայի և նրան պատկանող Meriton Holdings ընկերության:
Marca-ն տեղեկացնում է, որ ավելի քան 500 երկրպագու «Վալենսիայի» փողոցներում «հուղարկավորել» է ակումբը՝ նշելով, որ Պիտեր Լիման կործանել է «Վալենսիան»:
Երկրպագուները պահանջել են, որ Պիտեր Լիման վաճառքի հանի ակումբը և հեռանա կառավարման խորհրդից:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ավարտված մրցաշրջանը «Վալենսիան» ավարտեց 9-րդ տեղում: