ՉԼ. «Լայպցիգ» - «Աթլետիկո». Մեկնարկային կազմերը
Պորտուգալիայում մեկնարկած ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգիրը կխաղարկեն գերմանական «Լայպցիգն» ու Մադրիդի «Աթլետիկոն»:
Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
«Լայպցիգ». Գուլաչի, Կլոստերման, Ուպամեկանո, Հալստենբերգ, Լայմեր, Զաբիտցեր, Կամպլ, Անխելինյո, Օլմո, Պոուլսեն, Նկունկու
«Աթլետիկո». Օբլակ, Տրիմպիեր, Սավիչ, Խիմենես, Լոդի, Կոկե, Էրերա, Սաուլ, Կարասկո, Կոստա, Լյորենտե
«Լայպցիգ» - «Աթլետիկո» հանդիպումը տեղի կունենա Լիսաբոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Դիմակայության ելքը կորոշվի 1 հանդիպման արդյունքով: Հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: