Ռոզա Սյաբիտովան «Կուբ» հաղորդման ժամանակ մերկապար է ցուցադրել
Ռոզա Սյաբիտովան Ռուսաստանի առաջին հեռուստաալիքի «Կուբ» հաղորդման ժամանակ մերկացել է:
Դմիտրի Խարատյանի հաղորդմանը Ռոզան գնացել է կանացի կոստյումով և գալիֆե տաբատով: Ռոզան ասել էր, որ նրան պետք չէ իմանալ խաղի կանոնները, քանզի իրական կինը և′ այրվող տուն կմտնի, և′ շարժման մեջ ձի կկանգնեցնի:
Բայց հենց սկսեցին առաջադրանքները Ռոզան հասկացավ, որ նրան շատ դժվար պահեր են սպասում: Խաղալով մի քանի րոպե Ռոզան հանել է իր կոշիկները և կոստյումը: Նա խաղը շարունակել է իր անկեղծ բլուզով, բոլորին ցուցադրելով իր թիկունքը և ներքնազգեստը: Խարատյանը ամեն կերպ փորձել է ծածկել Ռոզայի մերկությունը: Ընդմիջման ժամանակ Ռոզան պատմել է, որ լավ օժիտ է պատրաստել իր դստեր համար և երազում է թաթարի հետ ամուսնացնել նրան: