Նիկոլ Քիդմանը հեծանվի հարվածից ընկել է գետնին (լուսանկարներ)
Հինգշաբթի օրը Նյու Յորքում ավարտվեց նորաձևության շաբաթը: Հյուրերից մեկը' Նիկոլ Քիդմանը տուժել է' բախվելով հեծանվորդ-պապարացցիին: Երբ ցուցադրությունից հետո դերասանուհին վերադառնալիս է եղել հյուրանոց, մուտքի մոտ նրան հարվածել է իր կողքով անցնող հեծանվորդը: Չկարողանալով բարձրակրունկների վրա պահել հավասարակշռությունը' Քիդմանն ընկել է գետնին:
Բարեբախտաբար, հյուրանոցի մուտքի մոտ ասֆալտի վրա ուղեգորգ է եղել, հակառակ դեպքում դերասանուհին չէր խուսափի կապտուկներից:
Պարզվեց' միջադեպի մեղավորը տեղի պապարացցի Կարլ Վուն է, ով այժմ ոստիկանների հսկողության տակ է: Նրան կարող են տուգանել մայթով ապօրինի հեծանիվ վարելու համար: