Բլեզ Մատյուիդին տեղափոխվեց Բեքհեմի «Ինտեր Մայամի»
Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին կարիերան կշարունակի ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում:
33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամի» ակումբի հետ:
Ամերիկյան ակումբում Մատյուիդին հանդես կգա 8 համարի համազգեստով:
«Ես շատ ուրախ եմ «Ինտեր Մայամիում» ընդունել իմ լավ ընկեր Բլեզ Մատյուիդիին: Նա հրաշալի ֆուտբոլիստ է»,- ասել է Բեքհեմը:
Մատյուիդին Ֆրանսիայի հավաքականի խաղացող է 2010-ից, ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Տրուայում», «Սենթ Էթիենում», ՊՍԺ-ում։