ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, նոր պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ. ԶԼՄ-ներ
Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, նոր պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ երկրի իշխանությունների արձագանքից հետո բողոքի ցույցերին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Գերմանիան, Լիտվան, Լատվիան եւ Շվեդիան հրապարակայնորեն կողմ են արտահայտվել սանկցիաների կիրառմանը, նպանատիպ դիրքորոշում է հայտնել նաեւ Ավստրիան, հաղորդում է գործակալությունը` վկայակոչելով անանուն աղբյուրը:
Աղբյուրները հայտնում են նաեւ, որ պատժամիջոցների կիրառման մասին որոշումը ԵՄ անդամ բոլոր 27 պետությունների միաձայն համաձայնությունն է պահանջում, եւ Հունգարիան շարունակում է մնալ միակ թերահավատ երկիրն այս առումով: