Ընտրություններում հիմնական խնդիրը լինելու են դեմոկրատները, այլ ոչ՝ Ռուսաստանը․ Թրամփ
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք նախագահական ընտրությունների հիմնական խնդիրը կապված չի լինելու արտաքին միջամտության հետ, այլ՝ երկրի Դեմոկրատական կուսակցության գործողությունների հետ: Նա այս մասին ասել է մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը իրականացվում է Սպիտակ տան կայքում:
Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները ցանկանում են 3,5 միլիարդ դոլար ուղղել փոստով քվեարկության համար: Միևնույն ժամանակ, նախագահը ընդգծել է, որ սա «ընտրությունների պատմության մեջ ամենամեծ խարդախությունը» կլինի։
«Դուք միշտ խոսում եք Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին, երբ խոսքն ընտրությունների մասին է գնում, բայց ձեր ամենամեծ խնդիրը դեմոկրատների հետ է լինելու», – ասել է Թրամփը:
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: