Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց. Գևորգ Գրիգորյան
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը շարունակում է հրապարակել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ տարբեր ժամականերում արած գրառումները. «Բարի լույս բոլորին, բացի մարդկային կյանքերի վրա թքած ունեցող պաշտոնյաներից:
Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ նման մարդիկ տեղ չունեն առողջապահության մեջ, անկախ թե ում սրտի, թոքի կամ այլ օրգանի նախարարներն են: Չի կարող բուժաշխատողը և առհասարակ սովորական մարդը թքած ունենալ այլ մարդու կյանքի վրա: Այդ կյանքերի համար, որոնց վրա ոմանք թքած ունեն, ամեն օր պայքարում է բժիշկը...
Այսպիսի անձանց հետ որևէ կերպ փոխկապակցված լինելը, ընհանուր նկար ունենալը, սրճելը, թիմակից և գաղափարակից լինելը պետք է դառնա ամոթ... Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց: Բան չմնաց»: