Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41023-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 809 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Օգոստոսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 238 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1047-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 405 է, ընդհանուր առողջացածներինը՝ 33897, փաստացի բուժվողներինը՝ 6079 (մեկ օրում նվազել է 183-ով): Մեկ օրում արվել է 1465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 180497 թեստ: