Թողարկվել են Բեյոնսեի եւ Adidas-ի համարգործակցության ընթացքում ստեղծված նոր մարզակոշիկները
@yankeekicks օգտահաշիվը Բեյոնսե Ivy Park եւ adidas բրենդի նոր կոլաբորացիայի սպորտային կոշիկներով մի քանի լուսանկար է հրապարակել: Դրանց համար հիմք է ընդունվել Nite Jogger ուրվագիծը, որն առաջին անգամ ներկայացվել է 2019 թվականի հունվարին։
Նորույթն ունի կաշվե եւ թավշյա ներդիրներով տեքստիլե տեսք, իսկ մարզակոշիկների տակի հատվածը ստեղծվել է boost տեխնոլոգիայի օգտագործմամբ։ Գունային գամման կազմել են հագեցած կանաչ եւ նեոնային դեղին երանգները։ Մարզակոշիկների վաճառքի մեկնարկի արժեքն ու ամսաթիվը դեռ չի նշվում։ Ոչ adidas-ը, ոչ Բեյոնսեն պաշտոնապես չեն հայտարարել թողարկման մասին։
Բեյոնսե Ivy Park-ի եւ Adidas-ի առաջին համատեղ հավաքածուն ներկայացվել է դեռեւս այս տարվա սկզբին։ Կոլաբորացիայի մեջ են մտել սպորտային բլուզներ, կոստյումներ, տոպեր, բոդիներ եւ մարզակոշիկներ։ Հավաքածուն գնել են փողարկումից բառացիորեն ժամեր անց։