Հայտնի են «Ձայնը 60+» շոուի երրորդ եթերաշրջանի մարզիչների անունները
Առաջին ալիքը հայտարարել է «Ձայնը 60+» նախագծի երրորդ եթերաշրջանի մարզիչների անունները։ Այս տարի թիմեր հավաքագրելու գործը վստահված է չորս արտիստի՝ Ելենա Վաենգային, Թամարա Գվերդծիթելիին, Գարիկ Սուկաչյովին, որոնք ոչ մի անգամ չեն մասնակցել «Ձայնի» ոչ մի տարբերակին, ինչպես նաեւ փորձառու եւ հեղինակավոր Լեւ Լեշչենկոյին:
Ելենա Վաենգան պատմել է, որ ավելի շատ է հուզվում, քան նախագծի մասնակիցները: Նա խոստովանել է, որ շատ հետաքրքիր կլինի իրեն փորձել մարզիչի կերպարում։ «Շատ ուրախ եւ հուզվում եմ, հավանաբար, մասնակիցներից շատ։ Մեծ հաճույքով կնստեմ մարզչի լեգենդար աթոռին։ Ինձ թվում է, որ դա անասելի հետաքրքիր կլինի»,- ասել է Վաենգան։
«Ձայնը 60+» նախագծի վարողը կմնա անփոփոխ՝ շոումեն Դմիտրի Նագիեւը: Կպահպանվեն երաժշտական մրցույթի կանոնները։
«Ձայն 60+» նախագծին կմասնակցեն 60-ից մինչեւ 91 տարեկան վոկալիստներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից՝ Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից, Պավլովսկի Պոսադից, Պետրոզավոդսկից, Սանկտ Պետերբուրգից, Սարատովից, Սեւերոդվինսկից, Սոչիից եւ շատ այլ քաղաքներից: Շոուին կմասնակցեն նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ։ Այսպես, ընտրական քասթինգն անցել են Թուրքմենստանից եւ ԱՄՆ-ից կատարողներ։