«Շատերն ասում են՝ չե՞ս նեղվում այս կարգավիճակում նկար տեղադրելուց». բալիկի սպասող Լիլուի լուսանկարը
Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նզ դեղին զգեստ է կրում։ Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող Լիլուն սպասում է երկրորդ երեխայի ծնունդին. երգչուհին, որը մեծացնում է որդուն, դուստր կունենա։ Լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ կոշիկներ է կրում, իսկ մեկնաբանություններում գրել է. «Շատերն ասում են՝ չե՞ս նեղվում այս կարգավիճակում նկար տեղադրելուց։ Իհարկե ոչ, ուզեմ, չուզեմ, 9 ամիս սենց կլոր եմ լինելու, ինչի համար երջանիկ եմ ուղղակի։ Թող Աստված սենց կլորացնի բոլոր նրանց, ովքեր անհամբեր սպասում են։ Ես չեմ կարոտում նիհար ժամանակներս, այնպես որ կարիք չուներ հին նկար պոստ անելու»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդու ու ամուսնու հետ։ Կադրերն արվել էին երգչուհու սիրելիի ծննդյան օրը։ Բոլորը սպիտակ հագուստ էին կրում։ «Ծննդյան 35-րդ տարեդարձ»,- հրապարակումը մակագրել էր նա։