Ռոնալդուն Ջորջինայի հետ․ Ուրախ եմ այս հրաշալի պահերը կիսել քեզ հետ (ֆոտո)
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձակուրդն անցկացնում է սեփական զբոսանավի վրա։ Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։
«Ուրախ եմ այս հրաշալի պահերը կիսել քեզ հետ»,- գրել է Ռոնալդուն Ինստագրամում։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել ֆրանսիական «Լիոնի» արգելքը։ Ֆրանսիական մամուլը գրեց, որ Ռոնալդուն կտեղափոխվի ՊՍԺ։