Մարիո Գյոտցեն մերժել է Բեքհեմի «Ինտեր Մայամիին»
Դորտմունդի «Բորուսիայի» նախկին խաղացող Մարիո Գյոտցեն առաջարկ է ստացել հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամիից», սակայն 28-ամյա գերմանացի կիսապաշտպանը չի ցանկացել տեղափոխվել անգլիացի Դեւիդ Բեքհեմի ակումբը։ Նա մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում, հաղորդում է Bild-ը։
2014թ․ աշխարհի չեմպիոն ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Աթլետիկոն», «Սեւիլիան», «Միլանը», «Լացիոն» եւ «Ֆիորենտինան»։
Մարիո Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայի» սան է, որի կազմում հադես է եկել 2008-2013-ին, այնուհետեւ երեք մրցաշրջան Մյունխենի «Բավարիայում» խաղալուց հետո վերադարձել է Դորտմունդ։
Գերմանիայի ավարտված առաջնությունում Գյոտցեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 3 գոլ։