Ֆրանսիան մոբիլիզացնում են ոստիկանական ուժերին դիմակները ստուգելու և սոցիալական հեռավորության պահպանման համար
Ֆրանսիայի իշխանությունները հետզհետե կխստացնեն ոստիկանական ստուգումները, որպեսզի համոզեն մարդկանց դիմակներ կրել այն վայրերում, որտեղ դա անհրաժեշտ է համարվել, ինչպես նաեւ պահպանել COVID-19-ի համավարակի կապակցությամբ ներդրված սոցիալական հեռավորությունը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով երկրի կառավարությունը:
«Մենք շրջադարձային փուլում ենք գտնվում: Մենք պատրաստվում ենք մոբիլիզացնել ոստիկանական ուժերը ստուգումների համար»,- լրագրողներին ասել է երկրի կառավարության մամուլի խոսնակ Գաբրիել Աթալը:
Ընդ որում, մամուլի խոսնակը հավելել է, որ մարդիկ պետք է վախենան ոչ թե ոստիկանությունից, այլ վիրուսից, «որը թաքնված է եւ վարակում է»: