ԱՄՆ քաղաքացին իրավունք է ստացել կրել իր "Keihanaikukauakahihuliheekahaunaele" ազգանունը
Հավայան կղզիներում բնակվող ԱՄՆ քաղաքացին պնդել է, որ իրավունք ունի կրել 35 տառից բաղկացած իր տարօրինակ ազգանունը: Այս մասին հայտնում է տեղական "KHON 2" հեռուստաալիքը:
Ջենիս Ուորտը, ով ժամանակին ապրել է Նյու Յորքում, ամուսնացել է և փոխել ազգանունը' ձեռք բերելով "Keihanaikukauakahihuliheekahaunaele"-ն:
Մի քանի տարի Ջենիսն ապրել է երկու փաստաթղթով' անձնագրով և վարորդական իրավունքով, որոնք, ի տարբերություն հիմնական փաստաթղթի, ներառում էին միայն ազգանվան 34 տառերը' բացառելով իր անունը:
Կնոջ խոսքով' նա կտրականապես դեմ է իր ազգանվան կրճատ տարբերակն օգտագործելուն: Ջենիսի սիրտը կոտրել է ոստիկաններից մեկի կողմից արված այն հայտարարությունն, ըստ որի նա ցանկացած պահի կարող է փոխել ազգանունը' վերցնելով աղջկական ազգանունը:
Հուսահատ կինն այս մասին պատմել է "KHON 2" հեռուստաընկերությանը, ինչի շնորհիվ դարձել է հայտնի: Նահանգի իշխանությունն էլ որոշել է փոփոխություն մտցնել օրենքի մեջ. այսուհետ փաստաթղթերում անուն-ազգանվան համար կհատկացվի 40 տառ, երկրորդ անվան համար' 35: