«Բարսելոնայի» ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, տեղեկացնում է Sport.es-ը:
Վարակված ֆուտբոլիստը երիտասարդական թիմի 9 ֆուտբոլիստներից մեկն է, որը նախամրցաշրջանային հավաքի ընթացքում պետք է միանար հիմնական թիմին և մասնակցեր ստուգողական հանդիպումներին:
Դեռևս չի հաղորդվում, թե երիտասարդական թիմի որ ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստն է տվել դրական պատասխան: Վարակված ֆուտբոլիստը որևէ ախտանշան չունի և այժմ գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Նա շփում չի ունեցել հիմնական թիմի խաղացողների հետ: