Ռոնալդինյոն մոդելների հետ երեկույթներ է կազմակերպել տնային կալանքի ժամանակ
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Պարագվայում տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում երեկույթներ է կազմակերպել մոդելների հետ, տեղեկացնում է Marca-ն:
Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռոնալդինյոյին բանտից տեղափոխել էին Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում գտնվող հյուրանոցներից մեկը:
Հյուրանոցային այն համարում, որտեղ տնային կալանքն անցկացրել է Ռոնալդինյոն, 1-օրյա բնակության արժեքը կազմում է 400 դոլար:
Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր Պարագվայի կեղծ անձնագրեր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։