Միխայիլ Եֆրեմովի որդին պատմել է, որ մանուկ հասակում ոտնձգությունների զոհ է դարձել
Միխայիլ Եֆրեմովի որդին՝ հայտնի դերասան Նիկիտա Եֆրեմովը, իր կարծքին է արտահայտել բռնության վերաբերյալ, ինչես նաեւ ներկայացրել պատմությունը, թե ինչպես է ոտնձգություն վերապրել։ Եֆրեմովի խոսքով՝ մանկական ֆիլմի նկարահանման ընթացքում, որի անունը նա չի հիշատակել, գիշերը իրեն ոչ ստանդարտ սեռական կողմնորոշմամբ տղամարդ է հետապնդել։
Никита Ефремов
«Քիչ թե շատ գիտակցված տարիքում ինձ հետապնդել է ոչ ստանդարտ սեռական կողմոնորոշում ունեցող մարդ։ Ես գիշերը քնած էի։ Ինձ համար դա շոկ էր։ Եվ ես ոչ ոքի չեմ ասել, միայն զանգել եմ մայրիկին, տեղափոխվել։ Դա տեղի է ունեցել մանկական ֆիլմի նկարահանման ընթացքում։ Չեմ հիշում, թե քանի տարեկան էի, բայց նույնիսկ եթե չափահաս լինեի, այդ պահին ինձ ոչ ոք չէր հարցնում՝ արդյոք ես ցանկանում եմ դա, թե ոչ»,- մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված է «Բավական է» վավերագրական նախագծի թողարկմաը, խոստովանել է Եֆրեմովը։