Ուրբաթ ԵՄ-ի արտգործնախարարները կքննարկեն Բելառուսի դեմ պատժամիջոցները
Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն հայտնել է, որ իրեն հրավիրել են ԵՄ արտգործնախարարների արտահերթ նիստին` քննարկելու Բելառուսի դեմ պատժամիջոցների հավանական կիրառումը նախագահական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է Reuters-ը:
«Այսօր առավոտյան մենք ստացանք ուրբաթ օրը նախատեսված ԵՄ արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման օրակարգը, որի ժամանակ մենք կքննարկենք հենց դա (պատժամիջոցները)»,- հայտարարել է Շվեդիայի արտգործնախարարը երկրի ազգային ռադիոյին: