«Ատալանտա» - ՊՍԺ. Բուքմեյքերների կարծիքը
Մեկնարկում է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը։ Օգոստոսի 12-ին Լիսաբոնում տեղի կունենա քառորդ եզրափակիչի առաջին՝ «Ատալանտա» - ՊՍԺ հանդիպումը:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 2.00 գործակիցը: Հանդիպման հիմնական ժամանակում ոչ ոքին ստացել է 3.80, «Ատալանտայի» հաղթանակը՝ 3.50 գործակիցը:
Հաղթող թիմը կնվաճի կիսաեզրափակիչի ուղեգիր:
«Ատալանտա» - ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: