ԱՄՆ Պետդեպը լիարժեք չի գնահատել սաուդցիներին զենք վաճառելու դեպքում քաղաքացիական բնակչության զոհերի ռիսկը
ԱՄՆ Պետդեպը լիարժեք չի գնահատել քաղաքացիական բնակչության զոհերի ռիսկը, երբ անցյալ տարի հավանութուն է տվել բարձր ճշգրտութւան զինատեսակների վաճառքին, ասվում է կառավարության անվտանգության ծառայության զեկույցում, հայտնում է Reuters-ը:
«OIG- ը (Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչը) պարզել է, որ Պետդեպը լիարժեք չի գնահատել ռիսկերը եւ չի իրականացրել մեղմացուցիչ միջոցառումներ՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը եւ զինամթերքի տեղափոխման հետ կապված իրավական խնդիրները նվազեցնելու համար»:
Կոնգրեսը պահանջել է հետաքննություն անցկացնել Սաուդյան Արաբիային եւ տարածաշրջանի այլ երկրներին, շրջանցելով կոնգրեսական քննարկումները, ավելի քան 8 միլիարդ դոլարի ռազմական վաճառքը խթանելու Թրամփի վարչակազմի որոշման վերաբերյալ, որ ընդունվել է Իրանի հետ լարվածության կապակցությամբ «արտակարգ իրավիճակ» հայտարարելով:
Կոնգրեսի անդամները արգելափակել են որոշ վաճառքներ այն մտավախության համար, որ խելացի ռումբերը եւ Raytheon Technologies Corp-ի այլ սարքավորումները կարող են հանգեցնել Եմենի քաղաքացիական պատերազմում քաղաքացիական զոհերի եւ հումանիտար աղետի:
Զեկույցում չի նշվում, թե արդյոք արտակարգ դրություն հայտարարելը հիմնավորված է եղել, եւ նշվում է, որ Պետդեպարտամենտը չի խախտել զենքի արտահանման վերահսկման օրենքը:
Սաուդյան Արաբիայում վաճառքների մասին զեկույցը առանցքային նշանակություն ունի Դոնալդ Թրամփի կողմից այն ժամանակվա գլխավոր տեսուչ Սթիվ Լինիքին անսպասելի պաշտոնից ազատելու հարցում, քանի որ նա հետաքննություն էր իրականացնում: