Սփյուռքի հանձնակատարն այցելել է Բեյրութի պայթյունից տուժած հայերին (Լուսանկարներ)
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բեյրութում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, զրուցել նրանց հետ, ծանոթացել նրանց կրած վնասներին: Այս մասին ասված է ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան հաղորդագրությունում։
«Միսիսյան և Բոյաջյան ընտանիքները պայթյունը զգացել են ամբողջ ուժով, բացի նյութական վնասներից՝ ծանր է եղել նաև հոգեբանական հարվածը, սակայն այսօր քիչ-քիչ ոտքի են կանգնում ու փորձում հնարավորության չափով վերականգնել կորցրածը: Բեյրութի ամերկյան, University of Notre Dame համալսարանների պրոֆեսոր, վնասվածքաբան Մարալ Բոյաջյանը հանձնակատարին պատմել է ամենակարևորի մասին. «Աղետից հետո յուրաքանչյուրս մտածում էինք կողքինների մասին, և թե ինչպես կարող ենք մեր հարևանին օգնել», նշված է հաղորդագրությունում:
\
\
\\