Բրիտանական դատարան. դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումը խախտում է մարդու իրավունքների մասին օրենքները
Բրիտանական դատարանը հայտարարել է, որ ոստիկանության կողմից դեմքի ճանաչման տեխնոլոգիայի կիրառումը խախտում է մարդու իրավունքների եւ տվյալների պաշտպանության մասին օրենքները, հաղորդում է AP-ը:
Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել Էդ Բրիջեսի գործով, ով պնդել է, որ Հարավային Ուելսի ոստիկանությունն իրեն «անհանգստացրել է»՝ սքանավորելով իր դեմքը, երբ նա գնումներ է կատարել 2017 թվականին եւ երբ 2018 թվականին մասնակցել է զենքի դեմ բողոքի խաղաղ ցույցերին:
Դատավորները վճռել են, որ համակարգի օգտագործումն անօրինական է եղել:
Դատավորները նշել են, որ տեխնոլոգիան կիրառելիս ոստիկանները պետք է համոզված լինեն, որ ծրագրային ապահովումը ռասայական կամ գենդերային նախատրամադրվածություն չունի:
Ոստիկանությունում հայտարարել են, որ արդեն որոշ փոփոխություններ են կատարել: