«Նուրբ»․ Ալինա Մարտիրոսյանի նոր լուսանկարը
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը, որն այժմ հանդես է գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է վարդագույն բլուզ, մուգ երանգի տաբատ։ Նա հավաքել է ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ մեղմ ու քնքուշ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել են զարդերը։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել՝ գրելով․ «Նուրբ», «Շատ գեղեցիկ»։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ նկարիչ Կարեն Արայանի հետ։ Զույգը նստած էր սեղանի շուրջ եւ մեղմ գրկախառնված էր։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել։