«Ռոման» ցանկանում է 50 միլիոն եվրո ստանալ Կլույվերտի և Ունդերի վաճառքից
Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ տալ թիմի կիսապաշտպաններ Ջաստին Կլույվերտին և Չենգիզ Ունդերին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
21-ամյա Կլույվերտի տեղափոխությամբ հետաքրքրված են անգլիական Պրեմյեր լիգան ներկայացնող մի քանի թիմեր, որոնք պատրաստ են 20 միլիոն եվրո վճարել հոլանդացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
23-ամյա Ունդերի տեղափոխության շուրջ բանակցություններ վարում է իտալական «Նապոլին», որը պատրաստ է թուրք ֆուտբոլիստի դիմաց վճարել 30 միլիոն եվրո:
Ավելի վաղ «Ռոման» պաշտոնապես հաստատել էր 600 միլիոն եվրոյի դիմաց ակումբի վաճառքն ամերիկյան Friedkin Group ընկերությանը: