Քայլի Ջենները 23-ամյակը նշել է քարերով զարդարված վառ կորսետով
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ ձեռնարկատեր Քայլի Ջենները, նշել է ծննդյան 23-ամյակը։ Լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-յան էջում։
Stories բաժնում Քայլին մի քանի մանրամասներ է հայտնել արարողությունից։ Աստղի լողավազանը զարդարված է եղել հռոմենական «23» թվով, իսկ նրա տանն ու բակում ֆլորիստները մի քանի ծաղկային կոմպոզիցիա են տեղադրել վարդերից եւ արեւածաղկից։
«Աստված իմ, շնորհակալ եմ եւս մեկ տարվա համար։ Բոլոր հաղթանակների ու դասերի համար… Ես պատրաստ եմ ամեն ինչի եւ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրի համար»,- գրել է Ջենները։
Քայլին ծննդյան օրն անցկացրել է հիանալի զգեստով։ Հատուկ նրա համար կիպ զգեստ էր կարվել, որի կորսետի վրա փայլում էին քարեր, որոնք դասավորված էին հռոմեական «23» թվի տեսքով։ Քայլին նույնպիսի նկար էր դաջել ձախ կրծքին։
Բացի այդ՝ Քայլին լուսանկար է տեղադրել, որում պատկերված է փոքրիկ դստեր՝ Սթորմիի հետ։ Դրանում Ջենները գրկել է դստերը, որը փչում է տոնական տորթի մոմերը։ «Իմ լավագույն նվերը»,- մեկնաբանություններում նշել է նա։