«Յուվենտուսը» պայմանագիր է կնքել 16-ամյա հարձակվողի հետ
Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» պայմանագիր է կնքել 16-ամյա բելգիացի հարձակվող Սամուել Մբանգուլայի հետ, տեղեկացնում է Sky Italia-ն:
Բելգիական «Անդերլեխտի» ակադեմիայի սան Մբանգուլան արդեն մեկնել է Թուրին, որտեղ 3 տարվա պայմանագիր կկնքի իտալական թիմի հետ:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» օգոստոսի 8-ին հայտարարել էր թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պաշտոնանկության մասին:
Ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է թիմի լեգենդար ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն: