Ռեզո Գիգինեիշվիլին եւ Նադեժդա Օբոլենցեւան մեկ տարվա ամուսնությունից հետո բաժանվել են
Ռեզո Գիգինեիշվիլին բաժանվել է երրորդ կնոջից՝ Նադեժդա Օբոլենցեւայից։ Զույգը մասին ապրել է մոտ մեկ տարի։ 2019թ.-ի հուլիսի 18-ին Ռեզո Գիգինեիշվիլին եւ Նադեժա Օբոլենցեւան պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները նշանադրության մասին հայտարարելուց երեք օր անց։ Եվս երեք օր անց նորաթուխ ամուսինները ի պատիվ նշանավոր իրադարձության շքեղ երեկույթ էին կազմակերպել։
Այսօր արդեն լուրեր են տարածվել, որ աստղերը բաժանվել են։ Միանգամից մի քանի լրատվամիջոց, վկայակոչելով Telegram-յան ալիքներ, տեղեկատվություն է տարածել, որ Ռեզոն ու Նադեժդան բաժանվել են։ Նշվում է, որ ամուսնալուծության հիմական պատճառը «սուտն է ու չարդարացած խոստումները գումարի վերաբերյալ»։ Այսպիսի վարկած առաջ է քաշել Telegram-յան «Антиглянец» ալիքը։
Ե՛վ Ռեզոյի, ե՛ւ Նադեժդայի համար սա երրորդ ամուսնությունն էր։ Ռեզոն նախկինում հարաբերություններ է ունեցել Անաստասիա Կոչեկտովայի հետ, որից դուստր ունի՝ Մարիան եւ Նադեժդա Միխալկովայի հետ, որի հետ ամուսնության ընթացքում լույս աշխարհ են եկել նրանց դուստրը՝ Նինան եւ որդին՝ Իվանը։ Նախքան Ռեզոյին հանդիպելը Նադեժդան ամուսնացած է եղել երկու անգամ՝ գործարար Դենիս Միխայովի եւ «Нефтегазиндустрия»-ի համասեփականատեր Այրատ Իսխակովի հետ։ Վերջինից բաժանումը սկանդալային է դարձել դատական վեճի պատճառով. նախկին ամուսինը պահանջում էր ծախսված գումարի վերադարձ եւ փոխհատուցում։