Հայտնի է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված ռուսական պատվաստանյութի անվանումը
Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին գրանցված ռուսական պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվանման նմանությամբ: Այս մասին ասվում է պատվաստանյութի պաշտոնական կայքում:
Ադենավիրուսի վեկտորի հիմքով ռուսական պատվաստանյութը գրանցվել է օգոստոսի 11-ին ՌԴ առողջապահության նախարարության կողմից եւ դարձել շուկայում կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այս կայքը ստեղծվել է «Սպուտնիկ V»-ի մասին մանրամասն եւ ակտուալ տեղեկություն տարածելու եւ մի շարք միջազգային ԶԼՄ-ներում պատվաստանյութի մասին ապատեղեկատվության դեմ պայքարի համար»,-ասվում է կայքում: