Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական կայքը զրկվել է Մեգան Մարքլի ու արքայազն Հարիի, ինչպես նաեւ թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի հաշիվների հղումներից։
Այսուհետ Instagram-ում թագավորական ընտանիքին պաշտոնապես ներկայացնում են միայն թագուհին, արքայազն Չարլզը կնոջ՝ Կամիլայի հետ, ինչպես նաեւ արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ։
Թագուհու միջնեկ որդին՝ արքայազն Էնդրյուն, զայրույթի է արժանացել ամերիկացի հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերի վերաբերյալ լուրերից հետո սկանդալի պատճառով, որը մեղավոր է ճանաչել մանկապղծության եւ սեքս առեւտրի մեջ։ Թագավորական ընտանիքը, ինչպես եւ Յորքի դուքսը, հերքում էին, որ նա օգտվել է Էփշթեյնի ծառայություններից, բայց դուքսն, ամեն դեպքում, վայր է դրել լիազորությունները։
Թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից ու առավելություններից հրաժարվել են նաեւ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին, ընդ որում «Մեգզիթից» հետո հիշյալ կայքից անհետացել է Մարքլի կենսագրության էական մասը, որում մանրամասն պատմվում էր նախքան ամուսնությունը նրա բարեգործական գործունեության եւ ֆեմինիստներին ցուցաբերած աջակցության մասին։
Աղբյուրը՝ style.news.am