Եղանակը Հայաստանում
Օգոստոսի 12-ին Հայաստանի առանձին վայրերում օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Ինչպես հայտնեցին «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +32+34:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,
Տավուշում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +27+32,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+33,
Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,
Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+21, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +23+25,
Արցախում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +23+25 (հովիտներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+32):