Ջորջիայի բնակիչը վաճառել է «դեղամիջոց», որն իբր նվազեցնում է COVID-19-ով վարակման վտանգը
Ջորջիայի բնակիչը վաճառել է «դեղամիջոց», որն իբր նվազեցնում է COVID-19-ով վարակման վտանգը:
Սավաննայի դաշնային դատախազության տվյալներով՝ Մեթյու Ռինկարցը եւ նրա Fusion Health and Vitality ընկերությունը մեղադրվում են այն պնդման համար, որ Immune Shot կոչվող դեղամիջոցը 50%-ով նվազեցնում է COVID-19-ով վարակման վտանգը: Դեղամիջոցը «կեղծ եւ թյուրիմացության մեջ գցող պիտակ է ունեցել»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ, հայտնում է AP-ը։
«Մենք ձգտում ենք, որպեսզի ձեռնարկությունները չօգտվեն առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամից եւ մարդկանց վախից` ապօրինի փողեր վաստակելու համար»,- ասել է ԱՄՆ փաստաբան Բոբի Քրիստինը:
Մարտին Ռինկարցը Pharm Origins-ի միջոցով կայք է ստեղծել եւ սկսել է շիշը 19 դոլարով վաճառել ImmuneShot-ը, մասնավորապես 50-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար, հայտնել են դատախազությունում: