Եվա Գրինի դեմ դատական հայց են ներկայացրել. չնկարահանված ֆիլմի պրոդյուսերները ցանկանում են դերասանուհուց 130 մլն դոլար բռնագանձել
Դերասանուհի Եվա Գրինը եւ White Lantern ընկերության պրոդյուսերները դատական փոխադարձ հայցեր են ներկայացրել՝ պահանջելով գումար վճարել չնկարահանված «Հայրենասեր» ֆիլմի համար։ Նախորդ ամիս Գրինը հայց է ներկայացրել ընկերութան դեմ իրեն հասանելիք հումարը չվճարելու համար (ըստ պայմանագրի՝ նրանք պետք է վճարել մեկ մլն դոլարից ավելի, նույնիսի եթե նախագիծը տեղի չկայանա), իսկ White Lantern-ը Գրինին մեղադրում է նախագծի բյուջեի կանխամտածված մեծացման եւ միջոցների վատնման համար։
Նա, օրինակ, ցանկացել է նախագծին մասնակից դարձնել պրոդյուսեր Փոլ Սարոնիին, վիզուալ էֆեկտների սուպերվայզեր Ջորդ Զվիրային եւ սցենարիստ Ժանեթ Մակգրանտին։ Բացի այդ՝ Գրինը, որն արդյունքում հրաժարվել է «Հայրենասերը» ֆիլմի վրա աշխատանքից, խնդրել է, որ ընկերությունը գումար վճարի իր անձնական օգնականներին։
Աշխատանքը ժապավենի վրա սկսվել է դեռ նախորդ տարի, սակայն ընդմիջվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ի սկզբանե ֆիլմի բյուջեն գնահատվում էր 5 մլն դոլար։