Պիրլո․ «Յուվենտուսը» խնդիրներ ունի միջին գծում, Ռոնալդուին պետք է ավելի լավ օգնել
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակված 41-ամյա իտալացի Անդրեա Պիրլոն ներկայացրել է իր պատկերացումները թիմի խաղի վերաբերյալ։
«Թե ինչպես կխաղանք, կախված է ֆուտբոլիստներից, բայց ես նախընտրում եմ 4-3-3 դասավորությունը, երբ բոլորը նետվում են գրոհի։ Ես սիրում, երբ թիմը վերահսկում է գնդակը, երկար փոխանցումներ է կատարում։
Սակայն կենտրոնանալ մի սխեմայի վրա չեմ պատրաստվում։ Կտեսնենք ֆուտբոլիստների հնարավորություններն ու ցանկությունները։
«Յուվենտուսը» խնդիրներ ունի միջին գծում։ Թիմում կա Ռոնալդուն, բայց նրան ավելի լավ է պետք օգնել»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ մարզչական աշխատանքի փորձ չունեցող Պիրլոն փոխարինել է իտալացի Մաուրիցիո Սարիին։