Վալերի Սյուտկինը չորրորդ անգամ հայր է դարձել. երգիչը ծննդատանն արված լուսանկար է հրապարակել
Երգիչ Վալերի Սյուտկինը 62 տարեկանում չորրորդ անգամ հայր է դարձել, հայտնում է StarHit-ը։ 62-ամյա երգիչը երկար ժամանակ թաքցնում էր կնոջ հղիության փաստը, բայց նախօրենին լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են կնոջ հղիության վերջին շրջանում, ապա՝ կադրեր որդու հետ։ Նա փոքրիկի դեմքը ծածկել է սմայլիկով։
«Հավատի, Հույսի եւ Սիրո ինը ամիս։ Շնորհակալ եմ, իմ սեր։ Ծնունդդ շնորհավոր, որդիս»,- կադրերը մակագրել է Սյուտկինը։
Արտիստը կնոջ հետ ծանոթացել է 90-ականների սկզբին. երգչուհին աշխատանքի է անցել «Բրավո» խմբում, որի մենակատարն այդ պահին Սյուտկինն էր։ Վիոլայի խոսքով՝ սկզբնական շրջանում ինքը չի ընդունել արտիստի հոգատարությունը՝ դրանով առավել թեժացնելով նրա կիրքը։ Սակայն հետո նա, ամեն դեպքում կարողացել է գրավել անմատչելի գեղեցկուհու սիրտն, ու զույգը մի քանի ամիս անց ամուսնացել է։ Նրանք ամուսնացած են արդեն 27 տարի։
Տղան Սյուտկինի չորրորդ երեխան է։ Ներկայիս կնոջ հետ հարաբերությունների ընթացքում արտիստը նաեւ դուստր է ունեցել։ Երգիչը նաեւ դուստր ու որդի ունի նախորդ երկու ամուսնություններից։