Փարիզում դեմքի պաշտպանիչ դիմակները պարտադիր կդառնան փողոցների մեծ մասում
Փարիզի գլխավոր փողոցներում, ինչպես նաև մայրաքաղաքին մոտ Օ-դե-Սեն, Սենե-Սեն-Դենի, Վալ-դե-Մարն և Վալ–դ‘Ուազ դեպարտամենտներում օգոստոսի 10-ից դիմակ կրելը պարտադիր կդառնա 11 տարեկանից բարձր անձանց համար: Այս մասին հաղորդում է Le Figaro-ն:
«Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ վիրուսը կրկին ակտիվորեն շրջանառվում է տարածաշրջանում. ամեն օր մոտ 400 մարդ Covid-19-ի թեստի դրական արդյունք է ստանում: Վարակի դեպքերը հատկապես մեծ են 20-30 տարեկանների շրջանում»,- ասվում է Փարիզի քաղաքապետարանի հայտարարությունում:
Փարիզում դիմակները պարտադիր կլինեն Սեն գետի ափամերձ տարածքում և Ֆրանսիայի մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերի հարյուրից ավելի փողոցներում: