Թուրքիայում կսկսեն փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մարդկանց վրա
Թուրքիայի իշխանությունները թույլատրել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից մեկի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա: Այս մասին օգոստոսի 9-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Մեր պատվաստանյութերից երկուսը հաջողությամբ փորձարկվել են կենդանիների վրա, որոնցից մեկը մարդկանց մոտ կլինիկական փորձարկումների թույլտվություն է ստացել», – ասել է նա:
Թուրքիան, Միացյալ Նահանգների և Չինաստանի հետ միասին, այն երեք երկրների շարքում է, որոնք կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութն են մշակում, հիշեցրել է Էրդողանը:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների, COVID-2019- ի դեմ առաջին արդյունավետ պատվաստանյութը կհայտնվի ոչ շուտ, քան 18 ամսից: