«Գեղեցկուհի»․ Գայանե Ասլամազյանը՝ հրապուրիչ կերպարում
Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը, որն այժմ հանդես է գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Գայանեն կրում է սեւ, խորը դեկոլտեով բլուզ, նույն երանգի պիջակ։ Նա արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները, իսկ հրապարակմանը նա գրառում չի կատարել։ Սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան․ «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին արձակել էր մազերն ու շպարված չէր։ Գայանե Ասլամազյանը կերպարն ամբողջացրել էր նուրբ աքսեսուարներով՝ ականջօղերով։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Ինչպես միշտ, գեղեցիկ եւ անկրկնելի», «շքեղ կին»։