«Երբ մարդիկ սկսեն սիրել միմյանց, միայն բարին խորհեն ու գործեն, այդժամ աշխարհում կտիրի խաղաղություն, ու կվերանա ամեն չարիք»․ Արմինկայի նոր գրառումը
Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սպիտակ բլուզ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, վառ ու երեկոյան շպարով է։ Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Երբ մարդիկ սկսեն սիրել միմյանց, միայն բարին խորհեն ու գործեն, այդժամ աշխարհում կտիրի խաղաղություն, ու կվերանա ամեն չարիք»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին երկար, բաց գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Արմինկան արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Չե՜մ հավատու՜՜՜մ, առաջին աշխատանքային օրս՝ 6-ամսյա ընդմիջումից հետո»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։