ԱՄՆ-ը նոյեմբերին կկրճատի Աֆղանստանում անձնական կազմի թիվը՝ հասցնելով մինչեւ շուրջ 5000-ի․ Էսփեր
Նոյեմբերի վերջում Միացյալ Նահանգները կկրճատի Աֆղանստանում անձնական կազմի թիվը՝ հասցնելով մինչեւ 5000-ի, Fox News-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարի Էսփերը։
Նրա խոսքով՝ Պենտագոնը միեւնույն է պետք է տեղեկացնի Կոնգրեսի անդամներին ծրագրի մասին, ինչպես նաեւ անհրաժեշտ է համոզվել, որ «Միացյալ Նահանգներին չեն սպառնում Աֆղանստանի ահաբեկիչները»։
Անցած շաբաթ Axios-ին տված հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մտադիր է կրճատել ամերիկյան զորքի թիվն Աֆղանստանում շուրջ 4-5 հազարով մինչեւ նոյեմբերի 3-ը։