Ոճային կարճ զգեստ, սլացիկ ոտքեր․ Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Իսպանիայում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում տաղանդավոր երգչուհին կրում է բաց վարդագույն երանգի ոճային զգեստ, ինչն էլ համադրել է նույն երանգի կիսաերկարաճիտների հետ։ Աստղիկի նորաձեւ կերպարն ամբողջացնում են փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գանձ», «Տիկնիկ», «Հմայիչ», «Աստվածային», «Հիասքանչ լեդի»։