Լևանդովսկի․ Պետք է թիմային լավ խաղ ցուցադրենք, «Բարսելոնան» միշտ է վտանգավոր
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բարսելոնայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ «Բավարիան» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 4։1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։
«Ամենագլխավորն այն է, որ մենք լավ էինք գրոհում եւ հաճույք էինք ստանում խաղից։ Գիտեինք, որ անմիջապես պետք է խաղանք մեր ռիթմով, եւ դա մեզ հաջողվեց։ Դա կարեւոր է նաեւ հաջորդ հանդիպումների համար։
Պետք է թիմային լավ խաղ ցուցադրենք, «Բարսելոնան» միշտ է վտանգավոր։ Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն որակները»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարսելոնա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին Լիսաբոնում։