Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան․ ԱՄՆ հետախուզություն
Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն այն երկրների ցանկում են, որոնք փորձում են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, հայտարարել է ամերիկյան հակահետախուզության ղեկավար Ուիլյան Էվանինը, հաղորդում է BBC-ին։
ԱՄՆ հակահետախուզության եւ անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Էվանինի հայտարարության մեջ նշվում է, որ օտարերկրյա երկրներն օգտագործում են «գաղտնի եւ ակնհայտ ազդեցության միջոցներ» այս տարվա նոյեմբերի 3-ին կայանալիք քվեարկության արդյունքները փոխելու համար։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Թրամփը վերընտրվի երկրորդ ժամկետում, իսկ Չինաստանը ցանկանում է խոչընդոտել դրան։ Իրանը փորձում է ընդհանուր առմամբ խափանել վստահությունը ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտների եւ անձամբ նախագահի նկատմամբ։
Ամերիկյան հակահետախուզության ղեկավարի հայտարարության մեջ նշված է, որ նախքան նոյեմբերին կայանալիք քվեարկությունը օտարերկրյա երկրները կշարունակեն միջամտել նախընտրական արշավին ԱՄՆ ընտրողների նախընտրությունն ու հեռանկարները, ամերիկյան քաղաքականության ընթացքը փոխելու, ԱՄՆ նահանգներում ներքին հակասություններ առաջացնելու եւ ԱՄՆ դեմոկրատական գործընթացում ամերիկացիների հավատը վերացնելու համար։
«Հիմնականում մենք մտահոգված ենք արդեն վարվող աշխատանքով, ինչպես նաեւ Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի կողմից հնարավոր այլ գործողություններով»,-ասել է էվանինը։
New York Times-ը, հղում անելով ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին, հաղորդում է, որ հակահետախուզության վերջին տվյալներով՝ հենց Մոսկվան է ներկայացնում ամենաեծ վտանգը Վաշինգտոնի համար։
Հրապարակված փաստաթղթում ասվում է, որ հենց Ռուսաստանն է օգտագործում մի շարք միջոցներ, որպեսզի նվազեցնի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի, ինչպես նաեւ ամերիկյան ինթեբլիշմենթի այլ ներկայացուցիչների հեղինակությունը, որոնք տրամադրված են ընդդեմ Ռուսաստանի։