Թրամփը վստահ է՝ դեմոկրատները նախագահական ընտրություններում կկարողանան հաղթել միայն արդյունքները կեղծելու միջոցով
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններում հաղթել կկարողանա միայն ընտրությունների արդյունքների զանգվածային կեղծման միջոցով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսի նահանգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:
Թրամփը Դեմոկրատական կուսակցությանը մեղադրել է նրանում, որ վերջինները ձգտում են ԱՄՆ նահանգների մեծ մասում վերացնել ընտրատեղամասերում անձի նույնականացման և ստուգման պահանջները:
«Ինչի՞ համար է դա արվում՝ արդյունքները կեղծելու: Նրանք ուզում են գողանալ հաղթանակը, որովհետև դա միակ միջոցն է, որի շնորհիվ նրանք կկարողանան հաղթել ընտրություններում»,- մեկնաբանել է Թրամփը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին: Հանրապետական կուսակցության թեկնածուն գործող նախագահ Դոնալդ Թրամփն է, դեմոկրատներինը՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: