«Լացիոն» օգոստոսի 10-ին կներկայացնի Դավիդ Սիլվային
Հռոմի «Լացիոն» օգոստոսի 10-ին երեք տարվա պայմանագիր կկնքի 34-ամյա իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի հետ, հաղորդում է corrieredellosport.it-ը։
10 տարի անգլիական «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած ֆուտբոլիստն իտալական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում։
«Լացիոյում» Դավիդ Սիլվան կստանա տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ:
Ավարտվող մրցաշրջանում Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» հետ բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, խփել 6 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
2010թ․ աշխարհի ու 2008թ․ և 2012թ․ Եվրոպայի չեմպիոն Սիլվան 2010 թվականին իսպանական «Վալենսիայից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» 28,7 միլիոն եվրոյով։ Այս ընթացքում նա դարձել է Անգլիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի հնգակի գավաթակիր։