Բուզովան պարծեցել է Դավիթ Մանուկյանի կողմից ստացած շքեղ նվերներով
Օլգա Բուզովայի եւ Դավիթ Մանուկյանի բաժանման մասին բոլոր լուրերն ու կասկածները շատ արագ եւ համոզիչ կերպով անհետացան. սիրահարները նախօրեին նշել են իրենց հարաբերությունների տարեդարձը: Ընդ որում, դա արել են շատ շքեղ։ Նրանք մեկնել են Սոչի եւ բնակվում են շքեղ հյուրանոցում։ Իսկ երեկոյան այցելել են թանկարժեք ռեստորան։ Իսկ, թե ինչպես տեղի է ունեցել նրանց ռոմանտիկ հանդիպումը, Բուզովան, ավանդույթի համաձայն, ցուցադրել է Instagram-ում:
Բուզովան անթաքույց հրճվանքով պատմել է, որ իրենց համար ռեստորանի շեֆ-խոհարարը գաստրոնոմիկ էքսկուրսիա է անցկացրել։ Իսկ ավելի ուշ եկել է նվերների փոխանակման ժամանակը։ Դավան իր սիրելիին է նվիրել միանգամից մի քանի աղջկական գանձեր․ Cartier ապրանքանիշի ապարանջան ու զարդերի հավաքածու։
«Պարզապես հիասքանչ է, շնորհակալություն, իմ սիրելի։ Սա կհամալրի իմ հավաքածուն», - պարծեցել է Բուզովան։
«Որ շողաս։ Արդեն ադամանդներով», - պատասխանել է Մանուկյանը։
Իր հերթին երգչուհին սիրելիին նվիրել է ավելի վաղ նվիրած Rolex ժամացույցի շղթան։ «Անսահմանության նշանը, մեր նշանը», - մեկնաբանել է Բուզովան անակնկալը: