Թուրքիայում հայտարարել են, որ պատրաստ են վերակառուցել նավահանգիստը եւ հարակից շենքերը Բեյրութում
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը շաբաթ օրը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է վերակառուցել պայթյունի հետեւանքով վնասված Բեյրութի նավահանգիստը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ թուրքական որոնողափրկարարական խմբերը շարունակում են աշխատել Բեյրութում, այս պահի դրությամբ մեր երկիրը 400 տոննա սնունդ է ուղարկել: Թուրքիան պատրաստ է վերակառուցել լրջորեն վնասված նավահանգիստը եւ հարակից շենքերը Բեյրութում: [Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպմանը] Մենք հայտարարել ենք, որ Մերսինեում գտնվող մեր նավահանգիստը կարող է օգտագործվել Լիբանանի կողմից` մինչեւ Բեյրութի նավահանգիստը կվերականգնվի»,- հայտարարել է Օքթայը Լիբանանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսին, որը հեռարձակվում էր «Անատոլիական» լրատվական գործակալության կողմից: